Մեր ուսանողները մեր մասին
Մեր կատարած աշխատանքի լավագույն գնահատականը տալիս են մեր ուսանողները։
  • Խորին շնորհակալություն եմ հայտնում Արմինե Հարությունյանին նրա բարեխիղճ և արհեստավարժ աշխատանքի համար։ Իր գեղեցիկ անգլերենով մատուցում է նյութը շատ հասկանալի և մատչելի։ Դասընթացներն անցնում են շատ հետաքրքիր։ Միշտ անհամբերությամբ եմ սպասում հերթական դասին։
    Հասմիկ Շահինյան
  • Արմինե Հարությունյանը այն մասնագետն է, ով կարողանում է բարդ բաները բացատրել պարզ լեզվով ու փոքրիկ գաղտնիքների շնորհիվ ձանձրալի քերականությունը դարձնել հետաքրքիր և հեշտ ընկալելի։ Շնորհակալություն
    Լևոն Գրիգորյան
  • Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ։ Դուք յուրատիպ մարդ եք, ում էներգիան փոխանցվում է ինձ։ Յուրաքանչյուր դասից հետո մոտիվացիայով լցված շարունակում եմ սովորել արդեն իսկ սիրելի դարձած անգլերենը։
    Հ.Գ.
    «Ուսուցիչ լինելը կոչվում է վսեմ
    Իսկ մարդ լինելը պարտականություն,
    Երբ այդ երկուսը համատեղվում են
    Դառնում է պարգև, առաքելություն...»:


    Դիաննա Գրիգորյան
  • Բազմաթիվ ապարդյուն որոնումներից հետո վերջապես գտա Հայաստանում, կարծում եմ, միակ լեզվի կենտրոնը, որն իրոք քեզ հնարավորություն է տալիս սովորել անգլերեն։ Ընկեր Արմինեն յուրաքանչյուրին ցուցաբերում է անհատական մոտեցում։ Դասապրոցեսները շատ ակտիվ են, հետաքրքիր։ Ներկայումս մասնակցում եմ թարգմանչական ծրագրին և ոչ ստանդարտ դասագրքային մեթոդի շնորհիվ շատ կարճ շրջանում գրանցում եմ հաջողություններ։ Շնորհակալություն Ling Master - Ամերիկյան անգլերենին։
    Աննա Մակինյան
  • Ուզում եմ հայտնել մեծագույն շնորհակալությունս հիանալի մանկավարժական, մարդկային և մասնագիտական բարձր մակարդակի համար:
    Վստահ եմ, որ յուրաքանչյուր մարդ կցանկանա ձեռքբերել այսպիսի որակյալ, ճկուն և ճիշտ մոտեցման արդյունքում արագ յուրացվող բարձրակարգ գիտելիքներ:
    Կրկին շնորհակալություն, մեծ հաջողություններ և ձեռքբերումներ:

    Քրիստինե Հարությունյան
  • «Արմինե Հարությունյանն անգլերենի՝ իմ ճանաչած լավագույն մասնագետներից մեկն է:
    Այդքան երիտասարդ, բազմակողմանի զարգացած, և, ինչը ոչ պակաս կարևոր է, մարդկային բացառիկ ունակություններով օժտված բանիմաց, նորարական գաղափարներով ուղղորդվող հրաշալի մասնագետ:

    Իր հետ աշխատելով՝ շատ սեղմ ժամկետում յուրացրել եմ TOEFL-ի վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքները և հաջողությամբ հանձնել քննությունը: »

    Սուսաննա Մինասյան
  • Շատ եմ զգում ինձ անվերջ ուժ տվող ուսուցչիս կարիքը, հուսով եմ, որ շուտով կվերականգնենք մեր պարապմունքները:
    Լիլիթ Դաշտոյան
  • Արմինե ջան Դուք շատ գրագետ մոտեցում ունեք: Պարապելու ընթացքում էլ օր օրի ավելի ստիմուլ եք տալիս: Դա ես իմ անձնական փորձով եմ ասում: Շնոհակալություն:

    Անուշ Մկրտումյան
  • Ուզում եմ երախտագիտությունս և շնորհակալությունս հայտնել Ling Master֊ին ընկեր Արմինեին,ով ջանք ու եռանդ չի խնայել ինձ իմ երազանքին հասցնելու համար։Մինչ այդ ես չէի հավատում,որ կկարողանայի ազատ ու անկաշկանդ անգլերեն խոսել,բայց Ling Master- ի հետ երազանքները իրականանում են։
    Անի Ղազարյան
  • My dear and invaluable Armine....
    First of all, thank you for your human demeanor, for the kind of person you are endowed with, for your great teaching art.
    My lovely Armine, I'm glad to have you in my life. I wish you good health and working energy so that you can always share your experience and vast knowledge with your students.
    Լիանա Մարգարյան
  • ՄԱՍՆԱԳԵՏ ԵՒ ՄԱՐԴ, ով կարողանում է սեր առաջացնել դեպի անգլերենը եւ կերտել լավագույն անգլերենի իմացությամբ մասնագետներ։ Շնորհակալ եմ Ձեզ` անմնացորդ աշխատանք կատարելու համար։
    Սոնա Հակոբյան
  • Հրաշալի մասնագետ, լավ մարդ:
    Անահիտ Հակոբյան
  • I want to tell my appreciation to the person who brings out the best in each of us. She implanted interests and backgrounds into me and encouraged me to have an extended viewpoint of english learning. Because of her I see a tremendous changes and improvement of my language skills.
    Thanks!
    Nelly Shaboyan
  • I'm blessed to have a tutor like you. To say that we had productive lessons is to say nothing. Individual approach for each student. I enjoyed our lessons and of course learned the most important language in the world. I couldn't even imagine that one day I would find my soul's tutor. Thank you again.
    Elen Asatryan
ՊԱՏՎԻՐԵ՛Ք ԶԱՆԳ, ՄԵՆՔ ԿԶԱՆԳԱՀԱՐԵՆՔ ՁԵԶ Եւ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՆՔ ՁԵԶ ՀՈՒԶՈՂ ՀԱՐՑԵՐԻՆ:
Խնդրում ենք հաստատումից առաջ ստուգել Ձեր կողմից լրացված տվյալները
Սամվել Դանիելյան
Բարև ձեզ, պետք է ասեմ, որ իմ համար անգլերեն սովորելը թվում էր անհնարին, ընդհուպ որոշել էի նույնիսկ աշխատանքից դուրս գալ անգլերեն չիմանալու պատճառով, և մի օր երբ տեսա Արմինե Հարությունյանի անգլերենի դասընթացների ֆեյսբուքյան էջը, թերահավատորեն և անհույս որոշեցի դիմել ու հաստատ դա կլիներ իմ առաջին և վերջին փորձը, ի վերջո դիմեցի և հաջողություն ունեցա, այն որ Արմինե Հարությունյանը ռեալ անգլերենի մասնագետ է դա աներկբա այդպես է, և շատ կան անգլերենի մասնագետներ, բայց Արմինե Հարությունյանին կառանձնացնեմ հետևյալ մոտեցումներով.

նա կարողանում է կոտրել քո մեջ հոգեբանական պատնեշը լեզվի նկատմամբ , դու կարող ես ամբողջ սրտով ատել անգլերենը, բայց Արմինե հարությունյանը սովորեցնում է սիրել լեզուն ուսուցանելով լեզվի մշակույթը, 5 տարբեր տեղեր փորձել եմ սովորել չի ստացվել բոլորն էլ իրենց գումարի համար դեմ չեն եղել, որ վճարեմ ու պարապեմ, բայց Արմինե Հարությունյանին ֆինանսական մասով չես զարմացնի նա իր աշխատանքում ավելի շատ հոգևոր արժեքներն է գերադասում, իմ փորձի հիման վրա խորհուրդ կտամ միանշանակ դիմել Արմինե հարությունյանին անգլերեն սովորելու համար, ես արդեն սկսել եմ խոսել, և պիտի նաև նշեմ, որ մարդկությունը բաժանվում է երկու մասի, մի մասը Արմինե Հարությունյանի մոտ է սովորում անգլերեն, իսկ մյուս մասը ոչ:
Աննա Օհանյան


Ուսումնական ծրագիրը տարբերվում է բոլոր ստանդարտ ծրագրերից և ունի բարձր արդյունավետություն։
Բազմաթիվ որոնումներից հետո վերջապես գտա Հայաստանում այն լեզվի կենտրոնը, որն իրոք հնարավորություն է տալիս սովորել անգլերեն: Այստեղ սովորելը շատ հետաքրքիր է և մոտիվացնող։
Ընկեր Արմինեն յուրաքանչյուրին ցուցաբերում է անհատական մոտեցում։
Կարճ ժամանակահատվածում հասել եմ այն արդյունքին որի մասին չէի կարող երազել, ինչպես նաև արդեն տեսնում եմ հետագա ճանապարհը որն անցնելու եմ և ստանալու եմ էլ ավելի մեծ արդյունքները։
Շնորհակալություն այն անենի համար, ինչի մասին երազում էի

Մարինե Թումասյան
Արմինե Հարությունյանը բացի հոյակապ մասնագետ լինելուց, շատ դրական մարդ է։ Մասնագետը գիտի տվյալ աշակերտի հետ ինչպես պարապի, որ արդյունք ունենա: Երբ իմ հետ դասը սկսում ենք չեմ ուզում վերջանա այն: Շնորհակալ եմ ձեզ։
Արման Ղազարյան
Մեր օրերում անգլերերի իմացությունը դարձել է անհրաժեշտություն։ Ցանկացած մասնագետի համար առանց բարձակարգ անգլերենի իմացության փակվում են դեպի ինքնադրսևորման գրեթե բոլոր ճանապարհները։ Ճանաչում եմ, իրենց ոլորտում, լավագույն մասնագետների, որոնք չեն գտնում իրենց մասնագիտական գիտելիքներին արժանի/համապատասխան գործատու և դա, հիմնականում պայմանավորված է անգլերերի չիմացության կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել, լեզվին իսկապես տիրապետելու ունակության բացակայությամբ։
Մեր օրերում շատերը կարծում են, թե իբր տիրապետում են անգլերենին, սակայն, ցավոք, դա միայն պատրանք է, քանի որ իրական կյանքում չեն կարողանում օգտագործել իրենց լեզվական հմտությունները։
Անգլերենը հնարավորություն է տալիս հասնել նոր ձեռքբերումների տարբեր ոլորտներում։
Արմինե Հարությունյանը այն եզակի մասնագետներից է, որը իսկապես տիրապետում է լեզվի բոլոր նրբություններին և կարողանում է վարպետորեն մատուցել դրանք։
Արմինե Հարությունյանը կոտրում է լեզու սովորելու, մեր իմացած կարծրատիպերը, և ուսուցման գործընթացը տեղափոխում է լրիվ այլ հարթություն, որտեղից տեսանելի են դառնում լեզվական մտածողության նրբությունները։
Արմինե Հարությունյանը կարողանում է, ինչ-որ մոգական կերպով, լավ իմաստով, դասընթացի ընթացքում հանել հոգնածության բոլոր դրսևորումները և աննկատ դարձնել ուսուցման ընթացքը, և որ ամենակարևորն է, Արմինե Հարությունյանը Մեծ Սեր է առաջացնում դեպի Անգլերենը և Դու, ուղղակի, չես կարողանում չսովորել այդ լեզուն։
Շնորհակալ եմ Ձեր նման մասնագետի ներկայությանը մեր իրականության մեջ և Ձեր նվիրական աշխատանքի համար։


All reactions:
1
1

Երբեք ավելի հարմար պահ չի լինելու սկսելու համար

Սկսե՛ք հենց այսօրվանից, պատվիրե՛ք զանգ և մենք կկատարենք դասընթացի ընտրության խորհրդատվություն

Արմինե Հարությունյանի մասին պատմող հաղորդում

Ես դիտել եմ հաղորդումը Հ2-ի եթերով և շատ տպավորված եմ, շատ հետաքրքիր, ուսանելի հաղորդում էր: Դուք Ձեր գործի գիտակ և աշխատանքը սիրող անհատականություն եք:
Անուշ Մկրտումյան



Կարող եք դիտել և Դու՛ք:

Հասցե՝ Առնո Բաբաջանյան 163/1, Երևան, Հայաստան։
+374 96 388 006
Եղի՛ր կապի մեջ

© 2023. Հեղինակային իրավունքները պաշտպանված են. LING MASTER

Made on
Tilda